ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը։
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ, հունիսի 18-ից հուլիսի 7-ին ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:
Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):
«Music of Armenia»-ն հայտարարում է «Սայաթ-Նովա» փառատոնի բացման մասին, որի մեկնարկը կտրվի Երևանում հունիսի 18-ին` «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում: Հունիսի 22-ին «Մեգերյան կարպետում» տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...